-
22.02.2019|
00:11
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր. ամեն:
-
19.02.2019|
00:17
Գոհանում եմ Քեզնից, ո՛վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից, խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:
-
15.02.2019|
00:05
Տեր Աստված մեր, խաղաղությա՛մբ պահիր մեզ այս գիշեր և ամեն ժամ: Քո սուրբ երկյուղի վրա բևեռված պահի՛ր մեր մտքերն ու խորհուրդները, որպեսզի միշտ Քեզանով պաշտպանված լինենք թշնամու որոգայթներից, օրհնենք ու փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
-
12.02.2019|
00:01
Աստվա՛ծ իմ, անթերի են Քո ճանապարհները, ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավենն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա, քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստված, կամ ո՞վ է Աստված մեր Աստծուց բացի: Աստվա՛ծ, դու ինձ ուժ պարգևեցիր և իմ ճանապարհն անբիծ դարձրիր:
-
08.02.2019|
00:28
Հիշի՛ր, հիշի՛ր, հիշատակդ հավիտենից, Տեր Հիսուս Քրիստոս, Աստվա՛ծ իմ, և նայի՛ր ինձ քաղցրությամբ:
-
05.02.2019|
00:04
Գոհանում ենք Քեզնից, Տեր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ:
-
01.02.2019|
01:57
Որդի Աստծո, Տեր և Աստված Հիսուս Քրիստոս. Ամենակալ Հոր ճառագայթ և երկնային ճանապարհ, իմ հոգու և մարմնի ստեղծիչ, իմ հոգևոր կյանքի սկիզբ և առաջնորդ, նպատակ ու վախճան:
-
29.01.2019|
00:51
Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:
-
25.01.2019|
00:01
Ռահ լույսի և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության, Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող, Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:
-
22.01.2019|
00:20
Բարերար և բազումողո՛րմ Աստված,
Քո առաջ ընկած աղաչում ենք
ամբողջ սրտով և գթություն խնդրում
Քեզանից: